
Ռուսաստանը վերսկսում է միջազգային թռիչքները օգոստոսի 1-ից
Ռուսաստանն օգոստոսի 1-ից կվերսկսի միջազգային թռիչքները: news.ru-ի հաղորդամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Թռիչքները կիրականացվեն Մոսկվայի, Մոսկվայի շրջանի, Սանկտ Պետերբուրգի և Դոնի Ռոստովի օդանավակայաններից:
«Որոշում է կայացվել վերսկսել միջազգային թռիչքները, միևնույն ժամանակ մենք առաջնորդվում ենք համաճարակաբանական իրավիճակով, հիվանդացության մակարդակով, փոխադարձության սկզբունքներով», - ասել է Միշուստինը նախարարների կաբինետի նիստում:
Ռուսաստանը դադարեցրել է միջազգային թռիչքները 2020-ի մարտի վերջից` կորոնավիրուսային համավարակի պատճառով: Բացառություն է եղել այն թռիչքները, որոնք ՌԴ քաղաքացիներին վերադարձրել են հայրենիք:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները
- Ռուսաստանը կարող է սկսել օդային հաղորդակցությունը 13 երկրների հետ
- Ռուսաստանը կվերսկսի թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ ավելի շուտ, քան մյուս միջազգային թռիչքները