Սուրեն Սարգսյան. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայկական կողմի հաղթանակ է որակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից՝ նախօրեին քվեարկությամբ աջակցություն հայտնելը Արցախին օգնություն տրամադրելու փոփոխությանը։
«Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:
Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:
Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:
Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փոփոխությունը նախատեսում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն՝ HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման շարունակական ջանքերի համար:
Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս առաջ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 մլն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակությային փոխանակման ծրագրի:
Ականազերծման և վերականգնման ջանքերին աջակցելու Արցախին շարունակվող օգնությունը ANCA- ի քաղաքականության առաջնահերթությունների առանցքային մասն է եղել `ապահովելու Արցախի անվտանգությունն ու ազատությունը: ANCA- ի հովանու ներքո գտնվող Միացյալ Նահանգների HALO Trust- ը ականազերծում է կատարում Արցախում 2001 թվականից:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Արցախին օգնություն տրամադրելու փոփոխությունը
- Մարուքյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսին՝ հնարավորություն տալ HALO Trust-ին աշխատել Արցախում