Ռուսական ԴԱԾ-ից հայ համայնքին հավաստիացրել են՝ ովքեր ներգրավված են հանցագործություններում, խստորեն պատժվելու են
Մոսկվայի և Մոսկվայի տարածաշրջանի Դաշնային անվտանգության ծառայության վարչությունում տեղի է ունեցել անվտանգության ծառայության ղեկավարների հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ` կապված Մոսկվայի գիշերային իրադարձությունների հետ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունից:
Ըստ տեղեկատվության, ուժային ղեկավարության միասնական դիրքորոշումը հայտնել է Մոսկվայի և Մոսկվայի տարածաշրջանի ԴԱԾ ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Անատոլիի Յացենկոն.
«Սա բարձր հնչեղության դեպք է` երկրի ղեկավարության անձնական վերահսկողության ներքո։ Ես շեշտում եմ, որ այդ հանցագործություններին ներգրավված բոլոր անձինք պատժվելու են՝ խստագույն պատժամիջոցներով: Ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից»,- նշել է նա:
Դիմելով ներկաներին՝ ոստիկանապետ, գեներալ-մայոր Իգոր Վիկտորի Զինովևը և Մոսկվայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Վլադիմիրի Ցուրկանը հորդորել են տեղեկացնել համայնքի յուրաքանչյուր անդամի, որ հանցագործների նկատմամբ քրեական պատիժներ կկիրառվեն, և իշխանությունները ձեռնարկում են խստագույն միջոցներ՝ ճնշելու համար ցանկացած ծայրահեղական դրսևորում, ընդհուպ քաղաքացիությունից զրկելը և Ռուսաստանի Դաշնությունից վտարումը:
«Հարգելի հայրենակիցներ: Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլորիդ, զգոն լինել, ցուցաբերել հայերիս բնորոշ զսպվածություն և խոհեմություն և չտրվել սադրանքներին:
Ոչ ստանդարտ իրավիճակների առաջացման դեպքում անմիջապես դիմեք Ռուսաստանի հայերի միության թեժ գծին (89253045971) կամ իրավապահ մարմիններին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին