Չինարի գյուղում հայտնաբերված 122 մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկը վնասազերծվել է
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ին, տեղեկացնում է, որ Չինարի գյուղում հայտնաբերած 122 մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկի վնասազերծման մասին։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից էլ հայտնում են, որ իրենց մասնագետները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։
Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։
Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։
Հիշեցնենք, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։