Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը
Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:
Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել: Հուշարձանային համալիրը մասամբ վնասված եւ անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել եւ ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը:
«Վարդանյան Ընտանիք» բարեործական հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը:
Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարությունը, Երեւանի քաղաքապետարանն էլ տվել է շինթույլտվությունը: Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով՝ մի մասն այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 երեխաներին
- 400 մլն դրամ Վարդանյան ընտանիքից` Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցմանը
- «Վարդանյան ընտանիքի նվերը` 2800-ամյա Երևանին»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա