Ամերիաբանկ․ ավելի քան 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով
Ամերիաբանկը շարունակում է ակտիվ վարկավորումը բիզնես ոլորտում՝ հարյուրավոր ընկերությունների հնարավորություն ընձեռելով ստեղծված իրավիճակում ապահովել իրենց անխափան գործունեությունը։
Բանկից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է` 37%:
Բացի ՀՀ կառավարության կողմից Ամերիաբանկի միջոցով բիզնեսին տրամադրված վարկային միջոցներից, բանկը իրականացրել է ակտիվ վարկավորում նաև սեփական ռեսուրսների հաշվին։
Ըստ աղբյուրի, այս տարվա երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսներին, բանկը տնտեսության ամենատարբեր ճյուղերի տրամադրել է 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ պայմաններով վարկեր՝ սեփական ռեսուրսների հաշվին։
Բանկից հիշեցնում են նաև, որ բիզնեսի աջակցության ծրագրերը շարունակվում են։ Վարկի հայտ ներկայացնելու համար կարող եք անցնել կից հղումով և լրացնել հայտադիմումը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ․լավագույն օնլայն բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի
- Ամերիաբանկը մեկնարկում է «Օնլայն ամառ» վիճակախաղ
- Ամերիաբանկի փոխտնօրեն. Մեր հաճախորդներն ունեցել են 200 մլն դրամի օգուտ
- Ամերիաբանկ. Լայն հնարավորություններ՝ բիզնեսի վարկավորման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին