Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են` նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր կան
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 քաղաքացու մոտ