Գյուղացիները պահանջում են՝ թույլ տալ Կասյանի շուկայի տարածքում իրենց բերքը վաճառել
Երևանի Կասյան փողոցում գյուղմթերքի շուկայում առևտուր իրականացնողներն այսօր եկել են կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքն ու խնդիրը բարձրաձայնելու։ Նրանք պատմում են, որ դեռ այս տարվա հունվարին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն իրենց ասել է՝ տարածքի հատկացում չի լինելու։
«Այն 2011-ից գործել է որպես շուկա, այդ տարածքից օգտվել են յոթ մարզերից 700-800 գյուղացիական տնտեսություններ, որոնք հերթափոխով կազմակերպել են իրենց բերքի վաճառքը»,-ասաց նրանցից մեկը, ով Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ է։
Քաղաքային իշխանությունները պատճառաբանել են, շուկան խցանումների պատճառ է դառնում, բացի այդ դժգոհել են հարակից խանութների տերերը։
«Որևէ անգամ անցած տարիներին խնդիր չի առաջացել, առևտրի ընթացքում որևէ մեկը չի եկել, որևէ խնդիր չի մատնանշել»,-ասաց նա։
Արտադրող տնտեսվարողներին ասել են, որ հուշագրի ժամկետն ավարտվել է։ Գյուղացիները զարմացած հարցնում են՝ հուշագիրը պետք է դրսից գա՞ն ու գրեն։
Ըստ ակցիայի մասնակիցների, հիմա ցանկանում են իրենց շուկայի համար այլ տարածք հատկացնել։ Գյուղացիներն էլ նշում են՝ ժամանակը ցույց տվեց, գյուղմթերքի շուկան այլ վայրերում չաշխատեց։
«Կարելի է զուգահեռ անել, եթե այլ վայրերում բացվող շուկան աշխատի, նոր մտածենք Կասյանի շուկան փակելու մասին»,-նշում են նրանք։
Ակցիայի մասնակիցները հավատացնում են, որ վերավաճառող չեն, ավելին, իրենք անցած տարի բեյջեր էին կրում, որոնց վրա նրանց անուն ազգանունն էր։
Կառավարությունում այսօր նրանց ընդունել են, ասել՝ խնդիրը կքննարկեն։
Ակցիայի մասնակիցներն ասացին՝ վաղը ինքն իր ապրանքը բերելու է Կասյան, փորձելու է վաճառել։
«Խնդրում ենք, թող մեզ չխանգարեն»,-նշում են նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվանից կվերաբացվի Կասյանի գյուղմթերքի սեզոնային տոնավաճառը
- Գյուղմթերքի երրորդ տոնավաճառը՝ Նոր Նորքում
- Վերաբացվել է Մաշտոցի պողոտայում գործող գյուղմթերքի տոնավաճառը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի