ԿԳՄՍ-ի մշակած Հայոց պատմության չափորոշիչներում «Հայրենասիրություն» տերմինը բացակայում է
«Եթե Հայոց պատմությունը երեխայի մեջ հայրենասիրությունը չի զարգացնելու, ապա ի՞նչ է զարգացնելու»,-ասուլիսում հայտարարեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրած դպրոցներում «Հայոց պատմություն» առարկայի նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին ամբիոնի 22 դասախոսների դիտարկումները:
Վերջինս հայտնեց, որ ինքը համակարգչային Word ծրագրով չափորոշիչներում փնտրել է «Համակեցություն» տերմինը (նաև՝ ոչ բարյացկամ մեր հարևանների հետ) և արձանագրել, որ այն կրկնվում է 31 անգամ, «Գլոբալիզացիա» հասկացությունը կրկնվում է 14 անգամ, իսկ «Հայրենասիրություն» տերմինը՝ 0-անգամ
:
Արտակ Մովսիսյանը հայտնեց, որ հեռակապի միջոցով իրականացրել են ամբիոնի 22 դասախոսի մասնակցությամբ նիստ, որի ժամանակ 100 տոկոս դժգոհություն է արտահայտվել չափորոշիչների մասով և առկա բացերը ներկայացվել է նրանց կողմից կազմած 5 էջանոց փաստաթղթում:
Բանախոսը նկատեց, որ փաստաթղթում ներկայացված են բովանդային հարցերը և անդրադարձ չկա տեխնիկական և ուղղագրական սխալներին, որոնք բազմաթիվ են, ինչը վայել չէ նախարարությանը:
Նրա խոսքով, ԿԳՄՍ նախարարությունը վերցրել է Սինգապուրի և ամերիկյան դասագրքերի մոդելը և այն լցրել հայոց պատմությամբ և եթե ՏՏ ոլորտում դա կարելի է անել, ապա պատմության դասագրքերում՝ ոչ:
Նկատելով, որ նախարարությունն անհասկանալիորեն վերցրել մի կողմ է դրել նախորդ դասագրքերը՝ գիտնականը սխալ համարեց, որ յուրաքանչյուր եկող իշխանություն մի կողմ դնի նախորդի ստեղծած դասագրքերը: Ըստ նրա, երբ 2009 թվականին նոր դասգրքեր էին ստեղծվում, այն ժամանակ նախորդ փորձը հաշվի էին առել և նկատեց, որ այդ դասագրքերով են կրթվել 2016 թվականի ապրիլյան հերոսական սերունդը:
Պրոֆեսորը տեղեկացրեց, որ «Հայոց պատմություն» առարկան նոր ծրագրով սկսվում է ոչ թե 6-րդ դասարանից, այլ 7-ից:
Արտակ Մովսիսյանը նկատեց, որ առաջին դասագիրքը ներծությունից հետո սկսվում է միանգամից մթա, 9-րդ դարի Ուրարտական թագավորության պատմությունից և ոչ մի տեղեկություն չա հայ ժողովրդի ծագման, վաղ պետականության կազմավորումների, վաղնջական հայաստանի, նախնադարի մասին, երբ որ մեր քաղաքակրթության ակունքներն այնտեղից են գալիս։
«Միայն գրավոր ավանդված ունենք 5000 տարվա պատմություն, չհաշված հնագիտական պեղումները: 5000 տարուց 2500 տարին վերցնել դնել մի կողմը՝ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- հայտարարեց ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը:
Բանախոսը նկատեց, որ, ըստ ԿԳՄՍ նախարարության այդ թեման տեղափոխել են 6-րդ դասարանի «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի մեջ, և ընթերցեց դասաժամերի վերնագրերը, որոնք չափազանց բարդ են 11-12 տարեկան դպրոցականի համար, բացի այդ շատ խրթին են ներկայացված:
Մովսիսյանի խոսքով, ավելի վատ է ավագ դպրոցի դասագրքերի վիճակը՝10-րդ դասարանի դասգիքը ավարտվում է հայ ժողովրդի պատմության 14-րդ դարի նկարագրությամբ, 11-րդ դասարանի դասագիրքը սկսվում է 5-րդ դարից և վերջանում մերօրյա անկախ Հայաստանի պատմությամբ, իսկ 12-րդ դասարնի դասագիրքը սկսվում է խորհրդային տարիների 60-ականների այլախոհության պատմությամբ:
ԳԱԱ պատմության ազգային ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էլ հավելեց, որ երեխայի մոտ պատմական մտածողությունը պետք է կառուցվի ժամանակագրության վրա, աշակերտը պետք է մի դարաշրջանը պատկերացնի, որպեսզի անցում կատարի մյուսին, իսկ նոր դասագրքերով այդ շղթան կտրված է:
Ակադեմիկոսը շեշտեց, որ պատմության դասագրքերից ջնջված է մ.թ.ա. 9-րդ դարից առաջ եղած հայ ժողովրդի ապտմությունը, որը, չնայած արգելքին, նույնիսկ խորհրդային տարիներին էր դասավանդվում: Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստանը գնում է Վրաստանի ճանապարհով, որը նույնպես վերցրել էր դասագրքերի աևմտյան մոդելը:
Արտակ Մովսիսյանը նկատեց, որ 5-րդ դասարանի «Ես և իմ հայրենիքը» դասագրքում ներկայացված է հայ ժողովրդի ծագումնաբանությունը, որից չի երևում ծագման պատմությունը, 6-րդ դասարանի դասագրքում էլ վաղ պետականության դարաշրջանը նույն թեման երկու տարբեր անուններով կրկնվում է:
Վերջինս հայտարարեց, որ ճիշտ չէ նախարարության այն պնդումը, թե «Հայոց եկեղեցու պատմությունը» միացվում է «Հայոց պատմությանը»։
««Հայոց պատմության» ներկայիս դասաժամերը հիմնական դպրոցում 204 է, «Հայոց եկեղեցու պատմությանը»՝ 132 : Միավորման դեպքում ստացվել է 255 ժամ: Ավագ դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» 68 ժամ են անցնում, որը նորով չկա»,- փաստեց Արտակ Մովսիսյանը:
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ «Ազգային ինքնություն», «Ազգային եկեղեցի» հասկացություններ ծրագրում հանդիպում են, բայց այն, ինչ գրված է այդ տերմինների տակ, պետք է հակառակը հասկանալ:
Վերջինս տարակուսանք հայտնեց, թե ինչու ԿԳՄՍ-ն նման փաստաթղթերը նախապես չի քննարկվում շահագրգիռ գիտական և կրթական հաստատությունների հետ և հավելեց, որ նոր չափորոշիչները տանում են փակուղի և դրանցով չպետք է դասագիրք գրվի:
«Ազգային նկարագիր ձևավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»,- հայտարարեց ԳԱԱ ակադեմիկոսը:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». «Գրականության» առարկայական չափորոշիչների և ծրագրի նախագիծը զայրացրել է մասնագետներին. «Միանգամից ասում եմ՝ դա ապուշություն է»
- «Ի վերջո, ո՞րն է վերջնանպատակը»... Երբ հրաժեշտ ես տալիս Հայ գրականության «Հայ»-ին
- Ապաշնորհ դեֆիլե. Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին
- «Ապուշություն է». ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ «Գրականություն» առարկայի նոր ծրագրի մասին
- Գրաքննադատ. Մեր հանրության մեջ գրականությունը, ժամանակակից արվեստը շատ խորթ կարգավիճակում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան