Կադիրովը Չեչնիայում պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի դեմ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատժամիջոցներ է սահմանել հանրապետությունում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի դեմ ՝ «մինչև նրա բոլոր հաշիվների արգելափակում»: Այս մասին գրում է Gazeta-ն։
Նա հիշեցրել է, որ նախկինում Պոմպեոյին հրավիրել էր այցելել Չեչնիա, բայց այժմ, ըստ Կադիրովի, նա այլևս իրավունք չունի դա անել:
«Ես չեղյալ եմ անում հրավերը և հայտարարում, որ նրա նկատմամբ կկիրառվի բոլոր պատժամիջոցները, որ մենք ունենք հանրապետությունում՝ մինչև նրա բոլոր հաշիվների արգելափակում», - հայտարարել է Կադիրովը՝ կառավարության անդամների մասնակցությամբ հանդիպմանը:
Նշենք, որ օրերս Վաշինգտոնը «սև ցուցակում» է ընդգրկեց Կադիրովին, նրա դուստրերին ու կնոջը։ Միացյալ Նահանգները նրան մեղադրում են խոշտանգումների, մահապատժի և այլ հանցագործությունների կազմակերպման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա