Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմում է Հայաստանին և Ադրբեջանին
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսություն սկսել և չհետևել ծայրահեղականների առաջնորդությանը։ Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, ասվում է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու կայքում տեղադրված հայտարարությունից:
«Այսօր Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմերին կոչ է անում երկխոսել։ Ես կոչ եմ անում ձեզ՝ չհետևել այն ուժերի առաջնորդությանը, որոնք օգտվում են Կովկասում լարվածության աճից», - ասվում է կոչում:
Պատրիարքը շեշտել է, որ Կովկասում նոր պատերազմը կհանգեցնի ահաբեկչության և ծայրահեղականության, որը երկար ժամանակ կզրկի տարածաշրջանը խաղաղությունից ու հանգստությունից։
«Ես խնդրում եմ ձեզ, սիրելի եղբայրներ, պահպանել այն նվաճումները, որոնք մեզ հաջողվել է համախմբել եղբայրական հանդիպումների ժամանակ», - ասում է պատրիարքը՝ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդներին ուղղված իր ուղերձում:
Պատրիարքը նաև ասել է, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին ջերմեռանդորեն աղոթում է հակամարտության շուտափույթ դադարեցման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան