Արքայազն Հարրին ու Մեգան Մաքլը դիմել են դատարան իրենց որդու անձնական կյանք ներխուժելու համար
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը անձնական կյանք ներխուժելու մասին հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ իբր անծանոթ մարդիկ անօդաչուով նկարել են իրենց 14 ամսական որդուն՝ Արչիին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Sky News կայքը՝ հղում անելով ամուսինների փաստաբանին։
Փաստաբանի հայտարարության մեջ նշվում է, որ Հարրին և Մեգանը հայց են ներկայացրել իրենց տանը փոքրիկ երեխայի անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու համար։ Հայցը ներկայացվել է Լոս Անջելես շրջանի Գերագույն դատարան, մեղադրյալների անունները չեն նշվում։