Մոսկվայում տեղի է ունեցել նոր բախում՝ հայերի և ադրբեջանցիների միջև
Հայերի և ադրբեջանցիների միջև հերթական բախումը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող ռեստորանում,հայտնում է ՌԲԿ-ն։ Մասնավորապես, այն տեղի է ունեցել «Հայկական տուն» ռեստորանի հարևանությամբ։
Ըստ աղբյուրի, Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների նոր բախումների փաստի մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
«Նոր Մոսկվայի Սալարիևո քաղաքում մի խումբ ադրբեջանցիներ փայտերով և մետաղական ձողերով ջարդել են շինանյութերի խանութ, որը պատկանում է հայերին: Ավելի վաղ, հայերը փայտե մահակներով ներխուժել էին Բրատիսլավսկայա փողոցում գտնվող ադրբեջանական ռեստորան և այնտեղ ջարդ էին սարքել: Նաև մի շարք բախումներ են տեղի ունեցել երկու համայքների ներկայացուցիչների միջև քաղաքի այլ մասերում», - ասել է գործակալության աղբյուրը:
Մոտ 20 մարդ հարձակվել է «Армянский двор» ռեստորանի վրա, հայտնում է Baza Telegram հեռուստաալիքը: Ըստ աղբյուրի՝ նրանք ժամանել են այդ վայր մեքենաներով, որից հետո սկսել են ջարդել ամեն ինչ ներսից և շրջապատից, բացի այդ ծեծի են ենթարկել ռեստորանի կառավարչին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրված է մեկնաբանում բանակցային գործընթացի էությունը․Աննա Նաղդալյան
- Պուտին. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը ՌԴ-ի համար շատ զգայուն է
- ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայերին կոչ է արել չպատասխանել Ադրբեջանցիների սադրանքներին
- Ուկրաինայի հայերի միությունը դատապարտել է համայնքը քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերը
- ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում տեղի չտալ ադրբեջանցիների սադրանքներին
- ԱԳՆ. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
- Ռուսաստանի հայերի միություն․Ալիևն ու Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան