Ուկրաինայի հայերի միությունը դատապարտել է համայնքը քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերը
Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է համայնքի ներկայացուցիչներին պատկանող հասարակական սննդի հաստատությունների հրկիզման փորձերը: Այս մասին գրում է AnalitikaUA.net կայքը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասված է. «Համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարանների հրկիզումները համարում ենք որպես փորձ ներքաշել համայնքը քաղաքական գործընթացների: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և չներքաշել համայնքը քաղաքական գործընթացների մեջ:
Կազմակերպության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ կառույցների հետ և հուսով է, որ դեպքերը օպերատիվ կհետաքննվեն»:
Հայտնի է Կիևի տարբեր մասերում հրկիզման երկու փորձի մասին: Տուժածներ չկան, հրդեհի հետևանքով վնասվել են շենքերի առանձին մասեր:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայերին կոչ է արել չպատասխանել Ադրբեջանցիների սադրանքներին
- ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում տեղի չտալ ադրբեջանցիների սադրանքներին
- Էդմոն Մարուքյան. Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
- Ռուսաստանի հայերի միություն․Ալիևն ու Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան