Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիայի տաճարը պետք է պահպանի իր համամարդկային բնույթը
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաև Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի կարգավիճակի փոփոխությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ռուսաստանի ու Հունաստանի առաջնորդներն, անդրադառնալով Ստամբուլում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու թուրքական կառավարության որոշումը, նշել են, որ տաճարը ողջ մարդկության ձեռքբերումն է և պետք է շարունակի մնալ այդպիսին։
Առաջնորդները հիշատակել են, որ ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գտնվող «այդ ոչ սովորական մշակութային, պատմական հոգևոր կարևորությունը։ Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիան պետք է շարունակի մնալ խաղաղության և ըմբռնման խորհրդանիշ։
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Սբ․ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշմումը դատապարտվել է Ռուսաստանի հոգևոր և քաղաքական գործիչների կողմից, սակայն կառավարության պաշտոնական դիրքորոշման մեջ նշվել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է։
Ավելացնենք, որ Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումից հետո այնտեղ առաջին նամազը (իսլամական աղոթք) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի կունենա այսօր՝ հունիսի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվելիք առաջին նամազին
- Սուրբ Սոֆիայի տաճարի խճանկարները կփակվեն միայն նամազի ժամանակ
- Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար
- Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը կանցկացվի հուլիսի 24-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան