ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ ծրագրերին
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է COVID-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում միանվագ աջակցության գումարների վճարումը: Ծրագրերի շրջանակներում բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` հաճախորդի քարտի համարով:
ՀՀ Կառավարության 20-րդ ծրագրով ֆինանսական աջակցություն կարող են ստանալ COVID-19 պանդեմիայից տուժած մասնավոր հատվածի աշխատողներն ու անհատ ձեռներեցները: Տուժած ոլորտների ցանկին են դասվում` հյուրանոցային բիզնեսը, զբոսաշրջությունը, հանրային սննդի ծառայությունները, մասնավոր մանկապարտեզները, սպորտային ակումբները և տարբեր կրթական համալիրներ: 22-րդ միջոցառումը նախատեսում է միանվագ աջակցության վճարում այն անձանց, ովքեր ազատվել և չեն անցել մեկ այլ աշխատանքի՝ մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ծրագրերի շրջանակներում միանվագ աջակցության վճարման գումարը կազմում է 68,000 ՀՀ դրամ:
Այն ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ստուգել ծրագրի շահառու հանդիսանալու փաստը: Դա կարելի է կատարել` նշելով ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) https://dimum.ssa.am հղումով: Դրական պատասխան ստանալու դեպքում անհրաժեշտ է նույն հղումով լրացնել դիմում՝ նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտի համարը: Ծրագրի շահառուն պետք է լինի անմիջապես քարտապանը:
Միանվագ աջակցության գումարը քարտին փոխանցելուց հետո այն կարելի է կանխիկացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 200 բանկոմատների միջոցով:
COVID-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված 20-րդ և 22-րդ միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 3-րդ ծրագրին՝ COVID19-ի հետևանքները չեզոքացնելու նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հոգ ենք տանում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան