Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել առցանց արարողություն՝ «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսով
Մեկ տարի հետո, հուլիսի 23-ին, պետք է տրվի «Տոկիո- 2020»-ի մեկնարկը։ Այդ կապակցությամբ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել առցանց արարողություն՝ «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսով։ Դա հաստատում է համավարակի պայմաններում համերաշխության, միասնության կարևորությունը և ընդգծում է օլիմպիական խաղերի համախմբող ուժը, գրում է ՀԱՕԿ-ը։
Կարճ ջրերի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, ճապոնուհի Ռիկակո Իկեեն երկրպագուներին կոչ է արել աջակցել մարզիկներին՝ օլիմպիական խաղերի դժվարին ճանապարհին: Լողորդուհին վերջերս է հաղթահարել լեյկոզը և դեռ հույս ունի մրցել նաև տանը՝ Տոկիոյի մարզահանդեսում:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել ճապոնացի գործընկերներին, երկրի վարչապետին, կազմկոմիտեին, նահանգապետին, մարզիկներին, ամառային մարզաձևերի ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին, հովանավորներին ։ Նա նշել է, որ առանց այդ աջակցության հնարավոր չէր կայացնել խաղերը հետաձգելու պատմական որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները