24.07.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, հիվանդությունը հաստատվել է ևս 451 մարդու մոտ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել։ ԱՆ-ից հայտնում են, որ նրանցիվ մեկը մահացել է այլ հիվանդությունից։
Այս պահի դրությամբ կորոնավիրոսով հիվանդների մահվան 910 դեպք է գրանցվել, նրանցից 218-ը մահացել են այլ հիվանդություններից։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 451 մարդու մոտ, 490 մարդ համարվում է առողջացած։
Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 153814 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Խափանել մահերի մեքենան
- 23.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, գրանցվել է 469 նոր դեպք
- Էլինար Վարդանյան. Ամենօրյա 15-17-20 մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ
- 22.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 21.07.2020. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 20.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան