Գերմանիայում կենդանի համերգի ժամանակ «կորոնավիրուսային փորձ» կանցկացվի
Գերմանացի գիտնականները պատրաստվում են կենդանի համերգներից մեկի ժամանակ անցկացնել «կորոնավիրուսային փորձ», որի նպատակը կլինի հասկանալ, թե որքան անվտանգ է մշակութային և մարզական խոշոր միջոցառումներ անցկացնելը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, փորձն անցկացվելու է օգոստոսի 22-ին Լեյպցիգում գերմանացի կատարող Թիմ Բենջկոյի համերգի ժամանակ:
Փորձի մոտ 4000 մասնակիցներ կստանան հատուկ «կոնտակտային վերահսկման սարքեր», որոնք տեղեկատվություն կփոխանցեն իրենց տեղաշարժի մասին և որքան մոտ են գտնվում այլ մարդկանց:
Բացի այդ, նրանք կստանան լյումինեսցենտ հակասեպտիկ, որը կօգնի գիտնականներին որոշել, թե որ մակերեսների վրա է առավելագույն հավանական եղել վիրուսի փոխանցումը: Դրա համար նրանք օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթում:
Բացի այդ, գիտնականները ակնկալում են պատկերավոր կազմել վարակի տարածումը՝ օգտագործելով աերոզոլներ և ծխող սարքեր, ինչպես նաև կանխատեսել այն՝ հիմնվելով համակարգչային մոդելների վրա: