ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը (PRCIO) նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ։
Համանախագահներն ու PRCIO-ն ողջունում են հուլիսի 16-ից սկսած հարաբերական կայունությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Համանախագահները կոչ են անում կողմերին օգտվել ակտիվ ռազմական գործողությունների ներկայիս կրճատումից ՝ նախապատրաստվելու լուրջ առարկայական բանակցություններին՝ հակամարտությանը համապարփակ լուծում գտնելու համար:
Համանախագահները մեկ անգամ ևս շեշտում են, որ սադրիչ հայտարարություններից և գործողություններից զերծ մնալը՝ ներառյալ սպառնալիքներից կամ ենթադրյալ սպառնալիքներից՝ ուղղված քաղաքացիական հասարակությանը կամ առանցքային ենթակառուցվածքներին, էական է այս նուրբ ժամանակահատվածում:
Համանախագահները նշում են, որ վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահող երկրների համատեղ ջանքերը և/կամ միակողմանիորեն ձգտում են նոր «պայմաններ» հաստատել կամ կարգավորման գործընթացում ձևաչափի փոփոխություններ կատարել, նպաստավոր չեն կառուցողական երկխոսության վերսկսման համար:
Համանախագահները վերահաստատում են, որ կայուն խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է՝ առավելագույն մաքսիմալիստական դիրքորոշումից զերծ մնալու, հրադադարը խստորեն պահպանելու սադրիչ հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու մեջ:
Համանախագահներն ու PRCIO- ն երախտագիտություն են հայտնում միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության առաջնորդների ներգրավվածության համար, որոնց կոչերը՝ խստորեն պահպանել հրադադարը և համանախագահների հովանու վերսկսել երկխոսությունը, համընկնում են և աջակցում համանախագահների սեփական միջնորդության ինտենսիվ ջանքերին:
Նշվում է, որ հատկապես դրական է համարվում այդպիսի միջամտությունների անկողմնակալությունը, որոնք կողմերին հորդորել են կենտրոնանալ լարվածության նվազեցման վրա, այլ ոչ թե մեկը-մյուսի վրա դնել վերջին սրացման պատասխանատվությունը։ Համանախագահները ողջունում են աճող միջազգային կոնսենսուսը, որը կոչ է անում դեէսկալացիայի և բանակցություններին արագորեն վերադարձ բարեխղճորեն՝ առանց նախապայմանների:
Համանախագահները վերահաստատում են, որ սկզբունքները և տարրերը, որոնք ամրագրված են 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարության մեջ, շարունակում են հիմք հանդիսանալ իրենց միջնորդական ջանքերի համար:
Համանախագահները պատրաստ են ցանկացած պահի հանդիպել ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ: Համանախագահները նաև շեշտում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է հնարավորինս շուտ վերադառնան տարածաշրջան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին