«Ժողովուրդ». Ինչու է կասեցվել Վարդենիսի կայազորային հոսպիտալի և հիվանդանոցի միավորման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարդենիսի քաղաքային հիվանդանոցն ու կայազորային հոսպիտալը չեն միավորվի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քննարկումներից հետո, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, եկել են այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է միավորել Վարդենիսի հիվանդանոցն ու պոլիկլինիկան և ունենալ ավելի մեծ քաղաքացիական հիվանդանոց:
Ավելին, Գնել Սանոսյանն արդեն համապատասխան առաջարկն արել է կառավարությանը, և հոսպիտալի ու հիվանդանոցի միավորման գործընթացը կասեցվել է:
Նկատենք՝ հիվանդանոցի ու հոսպիտալի միավորման հարցը քննարկվում էր դեռ վաղուց, անգամ այս տարվա մարտի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախ այցելելիս մտել էր Վարդենիսի հիվանդանոց և հայտարարել, որ միավորումն էֆեկտիվ է ու պետք է լինի: Սակայն ինչպես հայտարարեց Գնել Սանոսյանը, քննարկումների արդյունքում այլ եզրակացության են եկել։
«Կորոնավիրուսային իրավիճակը մեզ թույլ տվեց այլ եզրահանգումներ անել ու այլ ուղղությամբ փոխել մեր ծրագրերը, և մենք ցանկանում ենք հիվանդանոցն ու պոլիկլինիկան վերամիավորել և պահել որպես քաղաքային հիվանդանոց», - նշեց նա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի