Իրանում COVID-19-ից մեկ օրում 215 մահ է գրանցվել
Իրանի Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 215 իրանցի: «Ռեգնում»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Խոսնակը նշել է, որ հաշվի առնելով 215 նոր մահվան դեպքեր, երկրում մահացության ընդհանուր թիվը COVID-19 ից հասել է մինչև 15 289:
«Անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր վիրուսով վարակվելու շուրջ 2489 նոր դեպք, մոտ 1504 մարդ հոսպիտալացվել է»,- ասել է նա:
Ընդհանուր առմամբ, 286.523 իրանցիներ վարակվել են COVID-19-ով, ասել է Լարին, որոնցից շուրջ 249.212-ը դուրս են գրվել հիվանդանոցներից կամ ապաքինվել են հիվանդությունից:
«Մոտ 3 653 վարակված հիվանդներ գտնվում են ծանր վիճակում և բուժվում են վերակենդանացման բաժանմունքներում»,- ասել է խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան