Ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ կռվելու համար. Լուգանսկի ներկայացուցիչ
«Ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաև մարտական փորձ ունեցող զինված ուժերի նախկին և գործող զինծառայողների՝ Հայաստանի դեմ ռազմական հակամարտությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի տարածք ուղարկելու նպատակով»,-ճեպազրույցի ժամանակ ասել է չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Յակով Օսադչին:
Ըստ նրա, այս միջոցառումների ընդհանուր ղեկավարումն ու համակարգումն իրականացնում է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գորբենկոն:
«Այս փաստը հաստատում է Ուկրաինայի միջամտությունը պետական մակարդակով այլ երկրի գործերին»,- ասել է Յակով Օսադչին։
Տեսանյութում այս հատվածը՝ 4-րդ րոպեից
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հայերի միությունը դատապարտել է համայնքը քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերը
- Հուսով եմ՝ Բաքուն կապավինի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում. Ուկրաինացի պատգամավոր
- Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա բորշչ թափեցին
- Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան