«Հրապարակ». Բորելը կողմերին կոչ է արել զերծ մնալ առանցքային նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ հետագա սպառնալիքներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքների հետ կապված, թե կհարվածեն Մեծամորի ատոմակայանին, խնդրել էինք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության արձագանքը։
Մեզ պատասխանել են. «Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու վերջին զինված բախումները 2 երկրների միջև՝ միջազգային պետական սահմանի երկայնքով:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը կողմերին հորդորեց դադարեցնել զինված առճակատումը և զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից, մասնավորապես՝ տարածաշրջանում առանցքային նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ հետագա սպառնալիքներից»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի