ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ինքնաթիռը վթարի է ենթարկվել խրտնած ավանակների պատճառով
Քենիական Bluebird Aviation ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր ՄԱԿ-ի կողմից պատվիրված մարդասիրական օգնությունը, խրտնած ավանակների պատճառով հուլիսի 15-ին Սոմալիում վթարի է ենթարկվել: Ըստ «Լենտա.ռու»-ի, այս մասին հայտնում է «The Daily Nation»- ը:
Նշվում է, որ կենդանիները, վախենալով վայրէջք կատարող ինքնաթիռի ձայնից, վազել էին դեպի թռիչքուղին: Դրա պատճառով օդաչուները ստիպված են եղել կտրուկ փոխել ուղղությունը, ինչի արդյունքում օդանավը հարվածել է ավազուտներին, բայց ոչ ոք չի տուժել: Օդանավում երեք մարդ է եղել՝ երկու օդաչու և մեկ ուղևոր:
Հուլիսի 15-ին հաղորդվել է, որ քենիական Bluebird Aviation ավիաընկերության ինքնաթիռը, որը ՄԱԿ-ի պատվերով մարդասիրական օգնություն էր տեղափոխում, Սոմալիի Բելեդվեյն քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս ընկել է: Ինքնաթիռում եղած երեք մարդ ողջ է մնացել: Ինքնաթիռը կտրուկ վայրէջք է կատարել, այնուհետև ջախջախվել է և բռնկվել:
Կանադական արտադրության Dash 8-400 PF ինքնաթիռը Bluebird Aviation- ի 10 ինքնաթիռներից մեկն էր: Մարդասիրական օգնությունից բացի, այն սնունդ էր բերում Սոմալիում գտնվող Աֆրիկյան միության առաքելությանը, եթովպացի ավելի քան չորս հազար զինծառայող տեղակայված է Բելեդվեյնում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի