Քաղաքական 22:25 25/07/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր տավուշյան դիրքային մարտերից

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով անցած շաբաթվա ընթացքում ստացած հարցին։

«Անցած շաբաթվա ընթացքում ստացված հարցերի շրջանակում խոսել եմ տավուշյան մարտերում մեր բանակի փայլուն հաղթանակի ու Հայաստանից հնչող խաղաղասիրական անհեթեթ կոչերի, արտերկրում հայերի դեմ աճող ագրեսիայի, բիզնեսի խնդիրների ու ադրբեջանական լոբբիստների հարձակումներին դեմ անպաշտպան մնացած մեր հայրենակիցների, ինչպես նաև դիմակների համար 80.000 քաղաքացիների վճարած ապօրինի տուգանքները վերադարձնելու պարտավորության մասին»,- գրել է Մ. Մինասյանը։

Օգտատերերց մեկը հարցրել է՝ տավուշյան պատերազմում հայկական բանակը ցույց տվեց, որ ավելի մարտունակ ու հզոր է դարձել, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ, «հիմա բանակը չեն թալանում, հզոր գեներալներ ունենք, որոնք ապացուցեցին հայկական բանակի տարածաշրջանում ամենամարտունակությունը։ Դուք վերջերս ասում էիք, որ 80-ականների զենք ենք գնել։ Տեսա՞ք արդյունքը»։

Միքայել Մինասյանն իր պատասխանում նախ ընդգծեց, որ  հայկական բանակը հաղթել է Ապրիլյան պատերազմի ժամանակ և տավուշային դիրքային մարտերի ժամանակ։ Նա նշեց, որ եթե կոչում են իրերն իրենց անունով, ապա խնդրում է՝ Ապրիլյանը կոչել պատերազմ, տավուշյանը՝ դիրքային մարտեր, քանի որ համեմատել Ապրիլյան պատերազմը տավուշյան դեպքերի հետ, նույնն է՝ ինչպես համեմատալ կիլոգրամը կիլոմետրի հետ։

«Հայկական բանակը, հայկական սպայական անձնակազմը՝ գեներալից մինչև ենթասպա, զինվորներն, անշուշտ, կատարել են իրենց դեմ դրված  առաջադրանքը միշտ գերազանց, կամ ահավոր գերազանց, կամ ամենագերազանց։ Այո, ապրիլին եղել է հաղթանակ, այո, նաև եղել է հաղթանակ դիրքային մարտերում՝ տավուշյան դեպքերի  ժամանակ։ Փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը դրանցից տեղյակ չէր, ինչպես կարող ենք միանշանակ տեսնել կառավարության նիստի ժամանակ իր տված մանկամիտ, կորցված հայացքով հարցերից, որ նա նույնիսկ չի իմացել, թե ինչ է կատարվում։ Փառք Աստծո, որովհետև միանշանակ նա կաներ այն, ինչ միշտ անում է վերջին երկուսուկես տարիների ընթացքում, այն է՝ չկրակելու հրաման կտար, կասեր՝ դե լավ զիջեք, ինչ եղավ Նախիջևանում, քանի որ Երրորդ կորպուսը  Տավուշում արեց այն, ինչ պարտավոր էին անել Նախիջևանի ուղղությամբ»,- ասաց Մ. Մինասյանը։

Խոսելով գեներալների մասին՝ նա նշեց. «Ես չգիտեմ նոր գեներալ, որ այնտեղ հայտնվել է։ Երրորդ կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովը  Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից  քայլելով չի եկել, ոչ էլ Նիկոլն ու Աննան հորանց տնից են բերել։ Նույն գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, որն այնտեղ էր որպես Երրորդ կորպուսի հրամանատար մինչև Նիկոլ Փաշինյանի  իշխանություն զավթելը։ Նույն Գրիգորի Խաչատուրովն է, ում հորը՝ գեներալ Խաչատուրովին, Նիկոլ Փաշինյանն այդ օրերին դատում էր։

Ոչինչ չի փոխվել։ Ավելին ասեմ, եթե չեմ սխալվում, կարող է սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք, Երրորդ կորպուսը չի օտագործել ոչ մի զենք, որը գնված է վերջին երեք տարվա ընթացքում։ Հետևաբար, զենքերներն էլ է նույնը, զինատեսակներն էլ, սպայական անձնակազմն էլ է նույնը, գենշտաբն էլ։ Գիտեք՝ ի՞նչն է փոխվել։ Ձեր ընկալումը, որ դուք հիմա ընկալում եք ճիշտ ձևով, որ սա հաղթանակ էր, որովհետև հիմա չկա ընդդիմություն, որը քարոզի հակառակը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հայկական Զինված ուժերը, Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը հաղթել էր, Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը քարոզում էին հակառակը։ Դրա մասին կան կոնկրետ փաստեր։

Բանակը հիմա են թալանում, որի մասին կոնկրետ փաստերով խոսել եմ, որոնք կրկնում եմ՝ չեն հերքվել»։

Մ. Մինայսանի խոսքով, տավուշյան դեպքերի ժամանակ բանակը կատարում էր իր պարտքը, ընդդիմությունը կատարում էր իր պարտքը՝ չխանգարելով բանակին կռվել։

«Բոլորն իրենց տեղերում էին։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ էր իր տեղում, որովհետև ինքն էլ կատարում էր իր պարտքը՝ իր կնոջ միջոցով ծառայում էր իր պատվիրատուներին, որովհետև ուրիշ կերպ Աննա Հակոբյանի՝ քարերի վրա կանգնած խաղաղասեր ելույթները, ես չեմ կարող բացատրել, քանի որ Աննա Հակոբյանը  շատ լավ հասկանում է, որ չի կարելի, պետական դավաճանություն է, երբ Հայաստանը դե ֆակտո պատերազմի մեջ է, ծաղիկները ձեռքին քարոզել խաղաղություն։

Քարոզել խաղաղություն, ո՞ւմ հետ։ Նրանք եկել են մեր երեխեքին սպանել, գյուղերը ռմբակոծել։ Դուք խոսում եք մեզ հետ Ադրբեջանի մայրերի մասին, որ ի՞նչ անեք։ Մեզ անհետաքրքիր են Ադրբեջանի մայրերը։ Ավելին՝ մեզ անհետաքրքիր են Ադրբեջանի զինվորները։ Մեզ հետաքրքիր են մեր եղբայրները։ Նրանք թշնամի են, հասկացեք»,- ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։

Անդրադառնալով արտերկրում հայերի դեմ աճող ագրեսիային, բիզնեսի խնդիրներին, նա նախ ասաց, երբեք չի եղել և չէ «Սպայկա» ընկերության համասեփականատերը և գործընկերը,  ապա հավելեց, որ եթե այն ժամանակվա «Սպայկա»-ն լիներ, ծիրանների խնդիրը չէր լինի, իր իմանալով՝ «Սպայկան» կարողանում էր մատակարարել հայկական գյուղմթերքն ուղիղ ցանցերին։

«Հայկական ապրանքները դարձան ադրբեջանական շուկաների զոհ, երբ «Սպայկան» բառի լայն իմաստով վերացավ, որովհետև Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայկական բիզնեսին»,- ասաց Մ. Մինասյանը։

Նա վստահեցրեց, որ շուտով գալու է ՌԴ-ում հայերի բիզնեսի նկատմամբ ոտնձգությունները։

«Հայաստանը գարանտ է հայ ժողովրդի անվտանգության՝ լինեն հայերը ՌԴ-ում, Պարագվայում, թե ԱՄՆ-ում։ Ինչքան Հայաստանը իրանցով չզբաղվի, այնքան լինելու է պրոբլեմ»,- նշեց Մ. Մինասյանը։

Նրա խոսքով, առաջին դեպքը չէ, որ ՀՀ-ում և Ղարաբաղում կա ռազմական սրացում, բայց առաջին դեպքն է, որ ՌԴ-ում  կա այսպիսի խայտառակ դրություն, որովհետև Հայաստանում  ոչ ոք չի զբաղվում այդ հարցով՝ չի ուզում, չի կարող, պետք չի կամ չգիտի։

Մ. Մինասյանը խնդրեց արագ ինքնակազմակերպվել։

Ինչ վերաբերում է դիմակներ չկրելուն ու տուգանվելուն, նա  ասաց, որ երբ գործում է  արտակարգ դրություն, գործում է նաև արտակարգ իրավիճակ, համապատասխան օրենքի համաձայն՝ երբ գործում է  արտակարգ իրավիճակ, ՀՀ իշխանությունները պարտավոր են անվճար տրամադրել պարագաներ բնակչության անվտանգության համար։

«Հայաստանի օրենքներով՝ ինչքան կա արտակարգ ռեժիմ, հատուկ դրություն, Հայաստանը եթե ասում է, որ պետք է կրեք դիմակ, ըստ օրենքի, պարտավոր է այդ դիմակն անվճար տրամադրել։ Դրանից ելնելով, եթե իրենք տուգանում են դիմակ չկրելու համար, տուգանում են մի բանի համար, որ իրենք պետք է անեին»,- ասաց Միքայել Մինասյանը՝ միաժամանակ խնդրելով իր իրավաբաներին հերքել կամ հաստատել այն, ինչ ասաց։ 

Մանրամաները՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}