Ջոնսոնը պայքար է հայտարարում ֆաստֆուդին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է սահմանափակումներ մտցնել անառողջ սննդի վաճառքում, ինչպես նաև սահմանափակել արագ սննդի գովազդը համացանցում ու հեռուստատեսությամբ։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, կառավարությունը պատրաստվում է պատերազմ հայտարարել վնասակար սննդին, ինչպես նաև խստացնել պահանջները մեծ քանակությամբ շաքար ու աղ պարունակող մթերքների մակնշման հետ կապված։
Նման միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի կրճատեն ճարպակալման խնդիր ունեցող մարդիկանց թիվը։
Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է ռեստորաններին, որոնք մենյուում պետք է նշեն տվյալ ճաշատեսակի կալորիականության չափը։
Վարչապետ Ջոնսոնն առաջարկել է կալորիաների վերաբերյալ ինֆորմացիան ներառել ալկոհոլային խմիչքների մակնշման մեջ։
Բորիս Ջոնսոնն այս առաջարկությունները ներկայացրել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ավել քաշը մեծացնում է կորոնավիրուսով հիվանդանալու վտանգը։
«Մենք կլինենք երջանիկ, առողջ ու դիմացկուն հիվանդությունների նկատմամբ, ինչպիսին օրինակ COVID-19-ն է, եթե կարողանանք պայքարել ճարպակալման դեմ»,- նշել է նա։
Մեծ Բրիտանիայում 2018-ին անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մեծահասակների 64 տոկոսը և երեխաների 30 տոկոսն ավելի քաշ ունեն կամ էլ տառապում են ճարպակալման խնդրով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան