Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,8 հազար նոր դեպք
Ռուսաստանում օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5871 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում վարակվել է ավելի քան 806 հազար բնակիչ: Հուլիսի 25-ին օպերատիվ շտաբի Telegram-ով տարածած լուրը ներկայացնում է «Լենտա ռու»-ն:
Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (648) և Սվերդլովսկի մարզում (251): «Երկու շաբաթվա ընթացքում նոր դեպքերի միջին աճը Մոսկվայում մնում է բացասական»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:
Օրվա ընթացքում ապաքինվել է 8366 քաղաքացի: Համաճարակի ողջ ընթացքում բուժվել է 597 140 բնակիչ, մահացել է 13 192 հիվանդ:
Հուլիսի 25-ի առավոտյան աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 15,6 միլիոնը: Օրական վարակվածների թվի աճը կազմել է մոտ 230 հազար:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի