Վիսոցկու որդին գնահատել է հոր գործունեությունը
40 տարի առաջ այս օրը (1980թ. հուլիսի 25) մահացել է ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկին։
Դերասան Նիկիտա Վիսոցկին «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր հոր ՝ Վլադիմիր Վիսոցկու կերպարն ու գործը, այնուամենայնիվ, ոգեշնչում է մարդկանց և նրանց դրդում գործողություններ ձեռնարկել, փոխանցում է ՌԻԱ Նոսվոստի գործակալությունը։
«Ես տեսնում եմ զարգացում: Ես ինքս 56 տարեկան եմ և միշտ ապրել եմ այս ազգանունով և տեսնում եմ, թե ինչպես է նա շարունակում ապրել իր մահից հետո»,- ասել է նա:
Վիսոցկի կրտսերը նշել է, որ իրական արվեստը ժամանակից դուրս է, քանի որ այն վերաբերում է հավերժական բաներին, որոնք չեն փոխվում:
«Վիսոցկու պոեզիան այդպիսին է, և նա ինքն էլ է այդպիսին: Այս 40 տարիների ընթացքում մարդիկ նրան ընկալել են, եկել են նրա մոտ, իր կարիքն են զգացել»,- ընդգծել է դերասանը:
Նա նշել է, որ տեսնում է, թե ինչպես է իր հայրը «շարունակում ապրել իր մահից հետո», և նաև ենթադրել, որ Վիսոցկին պահանջարկ կունենա:
Նա նաև ասել է՝ Վիսոցկու պոեզիան և երգերն այնքան ուժեղ են, որ դրանք գործողությունների են ներշնչում:
«Որքան ավելի շատ լինեն այս ժամանակի շերտերը, այնքան ավելի պարզ կդառնա, թե ով է նա: Նա շատ լուրջ գործիչ է, և նրա կարիքը միշտ կունենան», - կարծում է երգչի որդին:
Նիկիտան նաև հիշեցրել է այն ճշմարտությունը, թե հարյուրամյակի օրն են դառնում դասական:
«Կարծում եմ, որ նա և՛ մեր գրականության, և՛ մեր պոեզիայի դասական է: Հուսով եմ` կկարողանամ ձգել մինչև 100 տարի և տեսնեմ դա իմ սեփական աչքերով, չնայած որ շատ առումներով դա արդեն տեղի է ունեցել»,- նշել է Նիկիտա Վիսոցկին:
Հարակից հրապարակումներ`
- «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
- «Վլադիմիր Վիսոցկի. Հայաստանը իմ սրտում է»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա