Էթնիկ հողի վրա ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է. Տատյանա Մոսկալկովա
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան Ռուսաստանում բնակվող հայ և ադրբեջանցի էթնիկ խմբերի ներկայացուցիչներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խաղաղ ճանապարհով լուծել վեճերը: Հուլիսի 24-ին ՄԻՊ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Ռեգնում»-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկալկովան խիստ անհանգստացած է ադրբեջանցի և հայ ժողովուրդների ներկայացուցիչների միջև Մոսկվայում տեղի ունեցած կոնֆլիկտներից: Ըստ նրա, կողմերը բոլոր հակասությունները պարտավոր են լուծել գործող իրավական մեխանիզմների շրջանակներում:
«Էթնիկ հողի վրա ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում, խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային ակտերով ամրագրված մարդու քաղաքացիական իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անդառնալի կորուստների»,- ասվում է Մոսկալկովայի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան