Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել է
Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել է։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար է դրել, որտեղ երևում է զինվորական հագուստով ծաղկեփնջով տուն վերադարձող որդուն դիմավորող մայրը։
«Առանց մեկնաբանության»,- լուսանկարին կից գրել է Ղարամյանը։
Հիշեցնենք, որ Քյարամը զոհվել է 2016-ի ապրիլին Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Ժամկետային զինծառայող գացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ:
Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
- Քյարամ Սլոյանի հարազատ գյուղում բացվել է հուշարձան
- Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան