Ֆլորիդայի ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ
Ֆլորիդայի Հուրլբերտ-Ֆիլդ ռազմաօդային բազայում փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է WKRG-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը:
Մամլո հաղորդագրության համաձայն, բազան որոշ ժամանակ արգելափակված է եղել, այժմ մուտքի թույլտվությունը վերականգնվել է: Տուժածները հոսպիտալացվել են:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջին հատուկ գործողությունների թևի հրամանատար, գնդապետ Ջոսալին Շերմերհորնը Facebook- ում հայտարարել է, որ բազայում ներքին զինված անկարգություններ են տեղի ունեցել:
Նա նաև ցավակցություն է հայտնել այդ անիմաստ ողբերգությունից տուժածներին և շնորհակալություն հայտնել Օկալուսե շրջանի պաշտպաններին, բժիշկներին և շերիֆներին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի