ՌԴ-ում ՀՀ դեսպան. Իրավիճակը պայթյունավտանգ է, բայց վերահսկելի
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է հայրենակիցներին՝ նշելով, որ Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարաությունները թեև մտահոգիչ են, վտանգավոր, սակայն կառավարելի են:
«Իմ բոլոր գործընկերների հետ փորձում ենք իրավիճակը գնահատել, վերլուծում ենք թեժ գծին ստացված բոլոր տեղեկությունները: Կապի մեջ ենք մեր համայնքների հյուպատոսների, հյուպատոսությունների հետ՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, այդ թվում Մոսկվայում, իրավիճակը վերահսկելու, հասկանալու համար: Այն ինչ-որ իմաստով պայթյունավտանգ է: Հասկանոմ ենք, որ սոցիալական ցանցերում տարբեր կրքեր են հրահրվում, մարդիկ անհանգստացած են՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում հայազգի գործարարներին պատկանող սրճարաններում, ավտոձեռնարկություններում և խանութներում: Այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, իհարկե, վտանգավոր է, անհանգստացնում է մեզ: Իրավիճակը վերահսկելի է, կառավարելի է»,- նշել է Տողանյանը:
Նրա խոսքով, ամենժամյա կապի մեջ են իրենց գործընկերների, մարզերի և Մոսկվայի ուժային բոլոր կառույցների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությունների հետ, որոնք 24-ժամյա ռեժիմով փորձում են ապահովել, վերահսկելի դարձնել իրավիճակը:
«Մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, մեզ ներկայացնել հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ»,- ասել է դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Տողանյան
- Մոսկվայում տեղի է ունեցել նոր բախում՝ հայերի և ադրբեջանցիների միջև
- Տողանյանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են անվտանգության հարցեր` ներկայիս սրման համատեքստում
- ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայերին կոչ է արել չպատասխանել Ադրբեջանցիների սադրանքներին
- ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում տեղի չտալ ադրբեջանցիների սադրանքներին
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
- Ադբեջանցիները խմբերով Մոսկվայում հարձակվում են միայնակ հայերի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա