Հասարակություն 16:16 25/07/2020 Հայաստան

Կա կառավարության, նախարարության թերացում. Բուհեր չընդունված դիմորդների փաստաբան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի ուզում ընդառաջ գնալ բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների առաջարկություններին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիմորդների ծնողներից մեկը: Նա նշեց, որ իրենք շարունակելու են իրենց ակցիաները՝ պահանջելով վերականգնել իրենց երեխաների սովորելու իրավունքը, քանի որ որոշ պետական այրերի կողմից այն ոտնահարվել է, միևնույն ժամանակ փոխել են նաև իրենց ռազմավարությունը:

«Քանի որ  ԿԳՄՍ նախարարությունը նախարարի գլխավորությամբ չի ուզում լուծել մեր զավակների իրավական պահանջը՝ սովորել բուհում, մենք որոշեցինք մեր երեխաների իրավական պահանջն արդեն ներկայացնել դատական ատյաններ»,- նշեց ծնողը:

Նա հայտնեց, որ իրենց «Կոնտրա Լեգեմ» փաստաբանական գրասենյակը տնօրեն  Ալեքսանդր Կոչուբաևի գլխավորությամբ իր աջակցությունն էր հայտնել ու պատրաստակամություն հայտնել պաշտպանելու իրենց շահերը դատական ատյաններում: Ծնողը նաև ասաց, որ երկուշաբթի օրը երեխաների հետ միասին ծնողները ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա են կազմակերպելու՝ պահանջելով նախարարի հետ հանդիպում, միայն նախարարի հետ:

«Ըստ երևույթին, նախարարը փոխնախարար Գրիշա Թամրազյանին հանձնարարում է, որպեսզի նա փորձի մեզ համոզել իրենց տարբերակները, որն ընդհանրապես կապ չունի մեր առաջարկի հետ: Փորձում են մեզ հեռակա տարբերակներ առաջարկել: Ինչպես բոլորդ գիտեք, օգոստոսից, այսպես թե այնպես, հեռակայի ընդունելություն է լինելու: Մեզանից ո՞վ չգիտի, որ իր միավորով կարող է հեռակայի քննությանը մասնակցել: Դառնում է՝ մեզ ձեռ առած, կարծես լուսնից ենք իջել, ոչ մի բանից տեղյակ չենք, իրենք էլ փորձում են մեր խնդրին լուծում տալ՝ առաջարկելով հեռակա: Պարոն ԿԳՄՍ նախարար, ուշադիր հետևեք մեր ելույթներին ու փորձեք ճիշտ մոտեցում ցուցաբերել»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց երեխաներն այսօր նման խնդրի առաջ են կանգնել, քանի որ պատշաճ չեն ծանուցվել, այդ ամենում մեղավորը ԿԳՄՍ նախարարն է:

Ասուլիսին ներկա Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ  ժամանակը թեև բավականին կարճ է, բայց մեծ անելիքներ ունեն, մի քանի հնարավոր լուծումներ, մի քանի միաժամանակյա գործընթացներ են նախաձեռնելու:

Նա նշեց, որ նորմատիվ իրավական ակտի մասին ծանուցումը պատշաճ չի եղել: Փաստաբանն ասաց, որ չորեքշաբթի կառավարության ընդունած  որոշումը, որով ընդունվելու նոր կարգ է սահմանվել, կվիճարկեն վարչական դատարանոմ հատուկ վարույթի կարգով նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկվող մեխանիզմների շրջանակներում:

«Չեմ կարող ասել՝  կառավարության ընդունած  որոշումն իրավական անգրագիտության, թե մշակված քաղաքականության արդյունք է, սակայն հակասում է մի շարք օրենքների: Այն, ինչ ընդունել է կառավարութունը, նաև ստեղծում է հակասահմանադրական իրավիճակներ, մենք մշակել  ենք հակաքայլեր»,- նշեց բուհեր չընդունված դիմորդների փաստաբանը։

Ա.Կոչուբաևը նաև ասաց՝ քննարկում են և հստակ դիրքորոշում ունեն, որ մյուս շաբաթվա մեջ իրենք կլինեն նաև Սահմանադրական դատարանում, ՄԻԵԴ-ում:

Փաստաբանը նշեց, որ եթե մինչև օգոստոսի 31-ը ներառյալ դիմորդների կրթության սահմանադրական իրավունքը չվերականգնվի, այլևս անարդյունավետ կլինի առաջին ատյանի, վերաքննության, վճռաբեկության փուլերը. «Մենք այդ ատյանները պարզապես շրջանցում ենք, քանի որ դրանց դիմելը ոչ արդյունավետ գործիք է լինելու»:

«Կա կառավարության թերացում իրավական դաշտում, կա նախարարության թերացում և կա իրավակիրառ թերացում»,- ընդգծեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն բողոքի ակցիաներ են անցկացնում ԿԹԿ-ի, կառավարության, ԿԳՄՍ նախարարության դիմաց: Բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել, իսկ այս տարի առաջնությունը տրվել է առաջին հայտին: Նրանք առաջարկում էին տեղեր ավելացնել բարձր միավորներ ստացած դիմորդների համար



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}