Ուժեղացված վերահսկողություն՝ Տավուշի զբոսաշրջային վայրերում
Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են խստացված շրջայցերը ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում ու ջրային տարածքներում։
Կառավարությունից հայտնում են, որ ԲԸՏՄ ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը նույնպես այցելել է ՀՀ Տավուշի մարզ, անձամբ տեղում ծանոթացել իրավիճակին և հետևել վերահսկողական աշխատանքներին։
Հասրաթյանը նշել է, որ ամբողջ հանրապետությունում կատարված մշտադիտարկումների համադրման արդյունքները ցույց են տալիս, որ ստուգայցերի մեկնարկին գրանցված խախտումների քանակն անհամեմատ շատ է եղել, քան վերջին օրերին գրանցվածները, սակայնկարևոր է չթուլացնել զգոնությունը և ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող լայնամասշտաբ միջոցառումները շարունակել նույն ծավալով։
Կորոնավիրուսային հիվանդությունը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետների և ոստիկանների համատեղ խմբերը երկրորդ օրն անընդմեջ կատարած անակնկալ ստուգայցերի ընթացքում Պարզ լճի, Լաստիվերի, Ենոքավանի հանգստյան գոտիներում, Գոշավանք ևՀաղարծին վանական համալիրների տարածքներում արձանագրել են խախտումների նվազում։
Թեպետ հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանվում են ոչ լիարժեք՝ շարունակվում են գրանցվել դիմակները ոչ պատշաճ կրելու, անկանոն հերթեր և մարդկային կուտակումներ առաջացնելու դեպքեր, այնուամենայնիվ երեկվա համեմատ այսօր ավելի քիչ խախտումներ են եղել։
Տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, իրականացվել է խորհրդատվություն, կատարվել են անհատական իրազեկման աշխատանքներ՝ կուտակումներ առաջացնող, խմբերով շրջող այցելուներին բացատրվել է հակահամաճարակային կանոններինխստագույնս հետևելու անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի