«Արցախ Էյր Ֆեստ» օդային փառատոնը կկազմակերպվի համավարակը հաղթահարելուց հետո
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների Նախարար Լևոն Գրիգորյանը հանդիպել է «Յելլ էքստրիմ պարկ»-ի հիմնադիր և «Արցախ Էյր Ֆեստ» (Artsakh Airfest) օդային փառատոնի համահեղինակ՝ Տիգրան Չիբուխչյանի հետ, որին ներկա էր քաղավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանը:
Քննարկվել է արցախյան օդային փառատոնի հետ կապված հարցեր: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այս տարի, համավարակով պայմանավորված հետաձգվել է Artsakh Airfest-ը՝ հույս ունենալով այն կազմակերպել առաջինը՝ համավարակը հաղթահարելուց հետո: Հանդիսատեսը այս տարի Արցախի երկինքը կվայելի առավել մեծ քանակությամբ թռիչքային միջոցներով և նոր օդային տեխնիկայով:
Օդային փառատոնի կազմակերպիչներն են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը, Yell Extreme Park-ը, SKY CLUB - Paragliding in Armenia-ն և Skyball-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան