Dior-ը դուրս է գալիս կարանտինից
Բարձր նորաձևությունը դուրս է գալիս կարանտինից. ֆրանսիական Dior նորաձևության տունը ներկայացրել է իր Cruise 2021 նոր հավաքածուն իտալական Լեչչեում կենդանի, չնայած առանց հանդիսականի:
Եվրանյուզը գրում է, որ Լեչչեն Dior-ի ներկայիս կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիի հայրենիքն է, և հավաքածուն ոգեշնչված է այն վայրերի ավանդույթներով և բանահյուսությամբ, որտեղ նա անցկացրել է իր ամբողջ մանկությունը:
Լեչչեում ցուցադրությունն ուղեկցվե է տեղի երաժիշտների և պարողների կատարումներով: Ցուցադրության համար նախատեսված դեկորացիան ստեղծել է նկարչուհի Մարինելե Սենատորեն, ով իր գործերում օգտագործում է տեղական մոտիվներն ու տոնական լուսավորության ավանդույթները:
Հավաքածուում ընդգրկված են՝ երկար զգեստներ, շրջազգեստներ՝ միատոն ու ծաղկային պրինտներ, կաշվե կորսետներ և հավաքածուի հիմնական աքսեսուարը՝ գլխաշորեր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի