Մոսկվայի ոստիկանությունը հերքել է հայերի և ադրբեջանցիների միջև նոր բախումների լուրը
Շաբաթ օրը Մոսկվայի Մարշալ Զախարով փողոցում տեղի է ունեցել ծեծկռտուքը հարբած քաղաքացիների միջև: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր տնօրենի մամուլի ծառայությունից:
«Մարշալ Զախարովի փողոցի թիվ 16 տան տարածքում բախում է տեղի ունեցել հարբած քաղաքացիների միջև, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Նա հոսպիտալացման կարիք չունի: Ոստիկանությունը ճշտում է ծեծկռտուքի մյուս մասնակիցներին:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Մարշալ Զախարովի փողոցում Հայաստանից և Ադրբեջանից ներգաղթյալների միջև բախումների մասին: Սակայն ոստիկանությունը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ բախումն ազգամիջյան չէ:
Panorama.am-ը այդ մասին տեղեկություն էր տարածել՝ հղում անելով «Ինտերֆաքս» լրավական գործակալության տարածած լուրին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին