Երևանի և Բաքվի ԱՄՆ դեսպանատների համատեղ հայտարարությունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։
Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։ Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների վանդալիզմը՝ Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում
- Էթնիկ հողի վրա ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է. Տատյանա Մոսկալկովա
- Պետդումայի պատգամավորը՝ Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
- Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Տողանյան
- Մոսկվայում տեղի է ունեցել նոր բախում՝ հայերի և ադրբեջանցիների միջև
- Լոս Անջելեսի քաղաքապետ․ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին