Թշնամու կրակոց զոհված Արթուր Մուրադյանին «Եռաբլուրում» հողին հանձնեցին ՀՀ օրհներգի և պատվո համազարկի ներքո
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված և հուլիսի 22-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո։
Հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Արթուր Մուրադյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով, նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Արթուրի հարազատներից Վահրամ Պողոսյանն ասաց, որ Արթուրը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ԵՊՀ՝ թուրքագետ դառնալու նպատակով. «Այն հարցին, թե ինչու ես ուզում դառնալ թուրքագետ, պատասխանում էր՝ պետք է ուսումնասիրեմ ու հասկանամ, թե ինչու է այդ ազգի կողմից հարյուրավոր տարիներ թշնամանք մեր ազգի նկատմամբ։ Սրանք պատահական խոսքեր չեն, նրա արյան մեջ էր, նրա արյան կանչն էր այդպիսին, որովհետև 105 տարի առաջ Արթուրի նախապապերը կորցրել էին մոտ 50 հոգուց կազմված իրենց գերդաստանը, մնացել էին ընդամենը երկուսը, որոնք հինգ տարի շարունակ պայքարել էին իրենց ազգի համար։
Սիրելի Արթուր, դու այսօր ընտրեցիր այդ ճանապարհը: Նոր էիր ոտք դրել երիտասարդության շեմին, բայց ընտրեցիր հավերժանալու ճանապարհը, քո կյանքը նվիրեցինք քո երկրին, ժողովրդին: Կեցցես, Արթուր»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում վիրավորված զինծառայողը մահացել է
- Եռաբլուրում վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին
- Թշնամու գնդակից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում