«Հրապարակ». Կադրային դեֆիցիտ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու օր առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կադաստրի պետի տեղակալ է նշանակվել Նարինե Ավագյանը։ Նա արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր, երբ վերջինս ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։
Այս նշանակումն իշխող թիմում բուռն քննարկումների տեղիք է տվել․ շատերի կարծիքով՝ չի կարելի այդքան «իջնել» և նախկինում միջին օղակներում աշխատած, առավել ևս նախկինների օգնականներին բարձր պաշտոնների նշանակել։
Սա ցույց է տալիս այս իշխանության կադրային սնանկությունը։ Մեզ ասացին նաև, որ թեև պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, սակայն Նարինեի համար միջնորդել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ում մոտ ևս՝ ԱԺ-ից հետո, Նարինե Ավագյանն օգնական է աշխատում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի