«Ժողովուրդ». Փորձ է արվում Գոգյանին լռեցնել կառույցի լուծարման հեռանկարով
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդպես էլ վերջնական տեսքով դեռ հավանության չի արժանացել կառավարության կողմից, և շարունակվում են բուռն քննարկումները:
Նկատենք՝ դեռևս այս տարվա փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները:
Այդ քննարկումը, ինչպես նաև նախագծի հանրային լսումները բավականին բուռն են անցել, և շատ դրույթների հետ նաև պատգամավորներն ունեն էական անհամաձայնություններ, և նաև դա է պատճառը, որ այն դեռ վերջնական տեսքի չի բերվել:
Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում էր լուծարել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեն, որին համաձայն էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Սակայն ընդհանուր առմամբ քննարկումները ցույց են տվել՝ ոչ բոլորն են կողմ այդ տարբերակին, և չի բացառվում, որ նախագծի վերջնական տարբերակում այդ դրույթը հանվի:
Ընդգծենք՝ վերջին շրջանում լարվել են նախարարի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունները. վերջինս անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն այն այդպես էլ չստորագրվեց, և վերջինս շարունակում է աշխատել: Եվ հիմա կարծես թե փորձ է արվում Գոգյանին լռեցնել հենց կառույցի լուծարման հեռանկարով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան