Կիպրոսում կես տարվա ընթացքում զբոսաշրջիկների հոսքը նվազել է 84%-ով
Հունիսի Կիպրոսում զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի հունիսի համեմատ նվազել է 98,2% -ով, իսկ առաջին վեց ամիսների ընթացքում զբոսաշրջային տրաֆիկի անկումը կազմել է 84.3%:«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, վիճակագրությունը հրապարակվել է կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոյի կողմից:
Ըստ զեկույցի, 2020 թվականի հունիսին կղզի են ժամանել 9,919 զբոսաշրջիկներ՝ 2019 թվականի հունիս ամսվա 509,662-ի փոխարեն: 2020 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում ժամանել է 255.675 զբոսաշրջիկ, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1.613.023 զբոսաշրջիկ։
Նշվում է, որ 2020 թվականից Կիպրոսում ներդրվել են խիստ միջոցներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, ներառյալ զբոսաշրջիկների մուտքի արգելքը, որը ուժի մեջ էր մինչև 2020 թվականի հունիսի 8-ը:
Մարտին զբոսաշրջիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել էր, ապրիլին և մայիսին ընդհանրապես չկային:
Ինչ վերաբերում է հունիս ամսվա տվյալներին, Հունաստանից ժամանածների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 75,8% -ով, Գերմանիայից `93.1% -ով, Շվեյցարիայից` 93% -ով, Ավստրիայից `91.1% -ով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի