Սևանա լճի «ծաղկած» ջուրում լողալու հետևանքները. ԱՆ
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
Առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է լինել ուշադիր, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված ջրի որակի դիտարկումը շարունակվում է»,- հայտնում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Կանաչած Սևանում լողալն առողջության համար խիստ վտանգավոր է. Վահագն Վարագյան
- Ամեն ինչ անում ենք՝ Սևանա լճից հավելյալ ջրառի առիթ չունենանք. Ջրային կոմիտեի նախագահ
- Սևանա լճի ծաղկումը կշարունակվի
- Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ ցածր է 3 սանտիմետրով
- Միջոցառումներ չիրականացնելու դեպքում Սևանա լիճը կարող ենք կորցնել. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում