Փաշինյանը՝ ՌԴ-ում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК հեռուստաալիքին: Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով՝ ասել է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ն. Փաշինանը:
«Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:
Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին:
Հարակից հրապարակումներ`
- Պետդումայի պատգամավորը՝ Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
- ՌԴ-ում ՀՀ դեսպան. Իրավիճակը պայթյունավտանգ է, բայց վերահսկելի
- Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Տողանյան
- Մոսկվայում տեղի է ունեցել նոր բախում՝ հայերի և ադրբեջանցիների միջև
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
- Ադբեջանցիները խմբերով Մոսկվայում հարձակվում են միայնակ հայերի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին