Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Պարգև Սրբազանի հետ Ամարասում է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանում է իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
«Ամարաս, 24 հուլիսի 2020թ.
Նրանք, որ պատերազմի դաշտ մեկնելուց առաջ եկեղեցում Աստծո օրհնությունն էին ստանում։
Նրանք, որոնց համար հող հայրենին ազատագրելու հետ միասին Աստծո տունը պաշտպանելը սրբազան պարտք էր ու պատիվ, նաև հարգանքի տուրք՝ նախնյաց հիշատակի առջև:
Հայոց հողի և Հայ եկեղեցու պաշտպանությունը, հազարամյակների պատմություն ունեցող ազգային արժեքների նկատմամբ հոգածությունը նրանց` մարտական ընկերների պարտքն է առ այսօր:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների հետ Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանում է իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին»,- նշված է գրառման մեջ:
Գրառման ու լուսանկարների հետ նաև տեսանյութ է տեղադրված, որում ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը` մարտական ընկերների հետ եկեղեցում:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը` հայրական տանը
- Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ
- Սերժ Սարգսյանին ներկայացրել են Ամարաս վանական համալիրի աշխատանքների ընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի