«Բարսելոնայի» նախկին խաղացող Խավին վարակվել է կորոնավիրուսով
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և քաթարյան «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսը վարակվել է COVID-19- ով:
«Մի քանի օր առաջ ես անցել եմ կորոնավիրուսի թեստ և ստացա դրական պատասխան»,- շաբաթ օրը ակումբի Twitter-ի էջում կատարած նրա գառումը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Բարեբախտաբար, ես ինձ լավ եմ զգում, բայց մեկուսացված կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվի, որ ես մաքուր եմ»,- գրել է Խավին և հավելել. «Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ բժիշկները թույլ կտան ինձ վերադառնալ իմ առօրյային և աշխատանքին»:
Քատարում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային վարակի 108,6 հազար դեպք և ապաքինվել է ավելի քան 105 հազար հիվանդ: Միայն 164 մարդ է մահացել, որը աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկն է: