«Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցումից հետո չի փլուզվել պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով
Հուլիսի 24-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելիք Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամը 16։22-ից մինչև 20։30-ն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։
ԱԻ նախարարության հաղորդմաբ, պայթեցման աշխատանքների նախապատրաստման շրջանակներում ժամը 14։00-ից բնակչության անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցների կողմից շրջայցի միջոցով իրականացվել է հարակից տարածքների կազմակերպությունների ղեկավարների տեղեկացում, իսկ ժամը 16:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակվել է Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածների ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Տեղում հերթապահություն են իրականացրել նաև շտապօգնության մեկ բրիգադ և ՀՀ ոստիկանության կարգախմբերը։
Ժամը 19:41-ին և 19։46-ին իրականացվել է շենքի (մաքսային պահեստ) մի մասի մասնակի պայթեցում։ Պայթեցման արդյունքում շենքի փլուզում տեղի չի ունեցել։
Համաձայն «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի ղեկավարության հայտարարության՝ փլուզումը տեղի չի ունեցել էլեկտրական սարքի խափանման արդյունքում շենքում տեղադրված պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով։ Էլեկտրական սարքը հանձնվել է համապատասխան լաբորատորիա փորձաքննության։ Պայթեցման արդյունքում շենքի կրող սյուները մասնակիորեն թուլացել են, բայց այս պահի դրությամբ շենքի փլուզման վտանգ չկա։ Տեղադրված պայթուցիկները անվտանգ են, տարածքում իրականացվում է հերթապահություն ՀՀ ոստիկանության ուժերով։
Անվտանգությունից ելնելով՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը ևս շարունակում է իրականացնել հերթապահություն։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Վ․ Պետրոսյանը։
Պայթեցման աշխատանքները կիրականացվեն մի քանի օրից, որի մասին լրացուցիչ նախապես կտրամադրվի տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր կշարունակվեն «Ձյունիկ սառնարան»-ի շենքի պայթեցման աշխատանքները
- «Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցվեց
- Հուլիսի 8-ին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ
- «Ձյունիկ սառնարան»-ի շենքի պայթեցումը հետաձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան