ԱՄՆ-ի տասից ավելի ռազմանավեր ուղևորվել են դեպի Միջերկրական ծով
USS Dwight D. Eisenhower ատոմային ավիակիրը և ևս 12 ամերիկյան ռազմանավ, ուղևորվել են դեպի Միջերկրական ծով, Հունաստանի օդուժի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար: «Ռեգնում»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Newsbomb.gr» պորտալը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ԱՄՆ մի խումբ նավեր Սուեզի ջրանցքով պետք է մտնեն Միջերկրական ծով: Զորավարժությունները տեղի կունենան հունական Կրետե կղզու հարավում գտնվող տարածքում:
Զորավարժություններին կմասնակցեն Կրետեի Սուդա օդանավակայանի չորս զույգ F-16 կործանիչները և Dwight D. Eisenhower ավիակիր նավի չորս F-18 կործանիչ-ռմբակոծիչները:
Նշվում է, որ այս եղանակով ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Անկարայի վրա՝ Կիպրոսի հարցում հունա-թուրքական տարաձայնությունների շրջանակներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռեգնում»-ը, փետրվարին Միջերկրական ծովում տեղի էր ունեցել ֆրանկո-կիպրական երրորդ համատեղ «Talos 1 - 2020» զորավարժությունը, որին մասնակցում էր «Շառլ դը Գոլ» ավիակիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի