«Պատմության ծրագրերի նախագծերը չեն ստացել ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի երաշխավորությունը»
ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։
Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է․ԿԳՄՍՆ
- ԿԳՄՍ-ի մշակած Հայոց պատմության չափորոշիչներում «Հայրենասիրություն» տերմինը բացակայում է
- Որոշումները կայացվում են փակ դռների հետևում, քաոսային. Կրթության փորձագետ
- Ապաշնորհ դեֆիլե. Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին
- «Ապուշություն է». ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ «Գրականություն» առարկայի նոր ծրագրի մասին